Կարևոր իրադարձություններ

Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին

18 Ապրիլ, 2019 16:53
Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով Է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս: Ապրիլի 18-ին հայտնել Է BFM հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարը հինգշաբթի Ելիսեյան պալատում ընդունել Է հրշեջ ծառայության 270 աշխատակիցների: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ընդամենը կրակի դեմ պայքարին մասնակցել Է մոտավորապես 400 հրշեջ:

Տաճարում հրդեհն սկսվել Է ապրիլի 15-ի երեկոյան: Կրակը ոչնչացրել Է տանիքածածկի մեծ մասը եւ սրածայր աշտարակը: Հրդեհի ենթադրյալ պատճառը վերականգնողական աշխատանքներն են, որոնք սկսվել են մի քանի ամիս առաջ:

Ֆրանսիայի նախագահը ֆրանսիացիներին խոստացել Է վերականգնել Նոտր Դամ դը Պարին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող Է տեւել հինգ տարուց մինչեւ մի քանի տասնամյակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին