Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հերքում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ իր նշանակվելու հարցում ռուսական հետքի առկայությունը:
Ըստ նրա՝ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, և այդ հարցում որևէ ազդեցություն չունի նաև իր բաջանաղ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Որ բաջանաղ ենք, այո, բաջանաղ ենք: Վանեցյանը 18 և ավելի տարի աշխատում է ԱԱԾ-ում, ես նույնիսկ 20 տարի էներգահամակարգում եմ, և ես չեմ կապում որևէ ձև մեր բարեկամական կապը պաշտոնի նշանակման հետ»,- ասաց Բաղրամյանը: