Կարևոր իրադարձություններ

10 տարի թերթում աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են․ Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին

18 Ապրիլ, 2019 12:36
10 տարի թերթում աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են․ Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին

Այսօր «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեղադրանքներ հնչեցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին, թե նա հաճախակի ելույթ չի ունենում: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե արդյոք մեղադրանքներից հետո պատրաստվո՞ւմ է ավելի հաճախ ելույթներ ունենալ. «Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, այսօր ժողովուրդը սպասում ա գործի, փոփոխությունների: Ես տվյալ մարդու մասին և որ ճշտեցի, որ իրական կյանքում ոչինչ չի արել, 10 տարի թերթում աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդն իրավունքն ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու: Նա համեմատական կարգով պետք է տեսնի՝ ում մասին է խոսում և ինքն ինչ է արել»,-նշեց Ծառուկյանը: Ծառուկյանի համոզմամբ, ժողովրդին արդեն չի հետաքրքրում, թե դերի մեջ մտնելով ով ավելի շատ կխոսի:

 

Լրահոս

Դիտել ավելին