ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին վաղը մեղադրանք կառաջադրվի։ Մեզ հաջողվեց պարզվել, որ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ վարչության պետերից Սամվել Ադյանը։ Առերես հարցաքննության ժամանակ նա պնդել է իր ցուցմունքը, սակայն ուշագրավ է, որ Ադյանը ցուցմունքը ոչ թե բանավոր է ասել, այլ կարդացել է թղթից՝ առանց Սանասարյանի աչքերին նայելու։ Ադյանը նշել է, որ Սանասարյանը տեղյակ է եղել, որ ինքը կապ ունի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ, ժամանակին աշխատել է այդ ընկերությունում, մտերիմ հարաբերություններ ունի, իսկ ընկերությունը մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ լիցենզիա չունի, այդ ամենի վրա նա աչք է փակել։ Ի դեպ, իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ Սանասարյանը մի քանի անգամ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վարչապետը պնդել է, որ անկախ քննություն պետք է լինի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում