Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում

18 Ապրիլ, 2019 10:32
Արտակարգ դեպք Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող է։

 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։

Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին