Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    530
    538

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում․ թեկնածուն հայտնի է.«Ժողովուրդ»

18 Ապրիլ, 2019 09:40
Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում․ թեկնածուն հայտնի է.«Ժողովուրդ»

Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը եւս կասկածյալի կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը:

Նշենք, որ նա թավշյա հեղափոխությունից հետո` մինչեւ պատգամավոր դառնալը, եղել է ՊՎԾ պետի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տիգրան Ուլիխանյանը, սակայն, նշեց. «Ինձ այդպիսի ցանկության մասին չեն հայտնել, նման առաջարկ չեմ ստացել»։

Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը, որը նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն այդտեղից գնումների հետ կապված աղմկահարույց մի պատմությունից հետո ազատվել է: Ինչ վերաբերում է Սանասարյանին, ապա նա այսօր պաշտպանության կարիք ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին