Կարևոր իրադարձություններ

ֆուտբոլիստի և ևս երկու անձի վրա կրակողը համաներմամբ ազատ արձակվածներից է. «Ժողովուրդ»

18 Ապրիլ, 2019 09:08
ֆուտբոլիստի և ևս երկու անձի վրա կրակողը համաներմամբ ազատ արձակվածներից է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր 23-ամյա Մուշեղ Ղեւոնդյանը, որը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր: Իսկ երկու այլ երիտասարդներ, որոնք եւս վնասվածքներ են ստացել, տեղափոխվել էին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ տեղեկություններ հասան, որ մարմնական վնասված ստացած անձինք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու, չեն պատմել դեպքի մանրամասները:

Սակայն մինչ այդ իրավապահները քննությամբ պարզել են դարպասապահի եւ եւս երկու անձի վրա կրակողի ինքնությունը, որը համաներմամբ ազատ արձակվածներից է եղել:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին