Կարևոր իրադարձություններ

Մայիսին սկսող Փաշինյանի դեմ մեծ բունտի առաջին քայլերը բացահայտվել են.«Շաբաթ»

18 Ապրիլ, 2019 09:03
Մայիսին սկսող Փաշինյանի դեմ մեծ բունտի  առաջին քայլերը բացահայտվել են.«Շաբաթ»

Դեռևս շատ վաղուց հայտնի էր դարձել, որ քոչարյանա-սարգսյանական ճամբարի ակտիվացումն ու հարձակումները թեժանալու են՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին: Այդ ակտիվացման շրջանակներում էր  #SutNikol գրաֆիտիներով քաղաքը աղտոտելու ակցիան: Այս նույն տրամաբանության մեջ է նաև խորհրդարանում իրենց պատգամավորների աշխուժացումը: Շաբաթ օրաթերթին տեղեկություններ  են հասել, որ այդ նույն սցենարի մեջ է նախատեսված մի յուրահատուկ ակցիա:

Օգտվելով քաղաքի մաքրության սեզոնային խնդիրներից և Սանիտեկի ներկայիս դժվարություններից ՝  վարկաբեկել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը այս անգամ հարվածելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին :

Երեկ այս տեղեկատվությունը որոշակիորեն հաստատող մի տեսանյութ հրապարակվեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից : Այդ տեսանյութում հստակ երևում էր, որ մի տարեց մարդ ձեռափայտով աղբամանից դուրս է թափում աղբը, և այնպիսի կադր է ստանում, որ աղբը այդտեղ երկար ժամանակ չի մաքրվել: Այս ամենը այդքան վառ ապացույց չէր լինելու մեր նախօրոք ստացած տեղեկությանը, եթե քաղաքը աղտոտող այդ պապիկի կողքին «լրիվ պատահական» չհայտնվեր Նարեկ Մալյանը, և որին այդ այլանդակ գործողության պահին չֆիքսեր տեսախցիկը: Իսկ այն, որ Նարեկ Մալյանը հակահեղափոխության ամենակարկառուն գործիչներից է հայտնի է շատերին:

Այսպիսով հաստատվում է այն տեղեկությունը, որ նախօրոք մշակված սցենարով ամեն կերպ փորձ է արվում գտնել կամ ստեղծել կեղտոտված քաղաքի կադրեր:

Այս և նմանատիպ այլ կադրերը հետո լայնորեն շրջանառվում են, որպեսզի ցույց տան, որ աղբը  «քաղաքը ծածկել է», իսկ քաղաքային իշախանությունները լավ չեն աշխատում: Այս ամենի վերջնական նպատակը իհարկե ցնցել Փաշինյանի իշխանության ոտքի տակի հողը և նման ակցիաների ու շարժերի ակումուլիացիայով հասնել իշխանափոխության:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութը,որտեղ երևում է,թե ինչպես է քաղաքացին  աղբը աղբամանից դուրս նետում.

 

 

Լրահոս

Դիտել ավելին