Կարևոր իրադարձություններ

«Գորշ կարդինալը». «Իմ քայլի» քարտուղարի վրա է դրված կուսակցության քաղաքա­կան գծի պատասխանատվությունը.«Փաստ»

18 Ապրիլ, 2019 08:49
«Գորշ կարդինալը». «Իմ քայլի» քարտուղարի վրա է դրված կուսակցության քաղաքա­կան գծի պատասխանատվությունը.«Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Վահագն Հովակիմյանին «կուլիսներում» համարում են խմբակցության «գորշ կարդինալ»: 

Ըստ մեր աղբյուրների՝ նրա վրա է դրված կուսակցության քաղաքա­կան գծի պատասխանատվությունը: Հենց դրանով է պայմանավորված, որ Հովակիմյանը հիմնականում ելույթ է ունե­նում բավականին լուրջ ու քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի վերաբե­րյալ: Նա հատկապես առանցքային դե­րակատարություն ունի հանձնաժողով­ների նիստերի քննարկումների ժամա­նակ. հաճախ Հովակիմյանի խոսքը հանձնաժողովների ՔՊ-ական նախա­գահների խոսքից ազդու է լինում: Հիմնական քաղաքական շեշտադրումների ու ելույթների բովանդակային պատասխանատուն նույնպես Հովակիմյանն է:

Ի դեպ, շատերն այն կարծիքին են, որ դրա պատճառը ոչ միայն այն է, որ Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի հետ ան­ցած երկար ճանապարհ ունի և հանդիսանում է նրա ամենավստահելի մարդ­կանցից մեկը, այլև այն, որ նա այս խմբակցության քիչ պատգամավորներից է, որը բավականին ադեկվատ է, հավասարակշռված և տիրապետում է իրավիճակին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին