Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ-ն այսօր ԱԺ-ում քվեարկության կդնի ֆինանսների նախարարի պաշտոնանկության հարցը.«Ժամանակ»

18 Ապրիլ, 2019 08:10
ԼՀԿ-ն այսօր ԱԺ-ում քվեարկության կդնի ֆինանսների նախարարի պաշտոնանկության հարցը.«Ժամանակ»

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր քվեարկության կդնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: 

ԼՀ խմբակցությունը կառավարության կառուց­վածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի շրջանակում հարցապնդում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչ սկզբունքով են կատարվում կրճատումնե­րը, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են կրճատվում, որքան միջոցներ են խնայվում այդ կրճատման արդյունքում, և արդյոք դրանք ուղղվելու են աշխատավարձերի և թոշակ­ների բարձրացմանը:

Ֆի­նանսների նախարարությու­նը հարցապնդմանը տվել է նույնաբովանդակ և կոնկրե­տություն չպարունակող պա­տասխաններ, ինչը ԼՀԿ նա­խագահ էդմոն Մարուքյանը բնորոշեց վիրավորական և խորհրդարանական կառա­վարման հավակնող երկրի համար վատ տարբերակ: 

Օգտվելով Սահմանադրու­թյան և «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից՝ Մարուքյանը դրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշ­տոնանկության հարցը: 

Նա­խագիծն այսօր քվեարկու­թյան կդրվի առանց քննարկ­ման, և դա նոր Հայաստանում կլինի աննախադեպ իրադարձություն, երբ խորհր­դարանական խմբակցությու­նը դնում է կառավարության մեկ առանձին անդամի պաշտոնանկության հարցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին