Կարևոր իրադարձություններ

ՔՊ վար­չության նախագահի ամենահավանական թեկնածուն Արայիկ Հարությունյանն է.«Փաստ»

18 Ապրիլ, 2019 08:05
ՔՊ վար­չության նախագահի ամենահավանական թեկնածուն Արայիկ Հարությունյանն է.«Փաստ»

«ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաև «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահու­թյունը: 

«Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի թեկնածու չեմ եղել: Հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ մեր կուսակցու­թյան մեջ տասնյակ մարդիկ կան, որոնք արժանի են այդ կարգավիճակին»,-ասել էր վարչապետը:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս պահին, որպես ՔՊ վար­չության նախագահի ամենահավանական թեկնածու, շրջանառվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին