Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ժողովրդագրության խնդիրների լուծման ռազմավարություն է մշակում. Տիգրան Ավինյան

17 Ապրիլ, 2019 23:24
Կառավարությունը ժողովրդագրության խնդիրների լուծման ռազմավարություն է մշակում. Տիգրան Ավինյան

Ժողովրդագրական խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

«Վարչապետին առընթեր ստեղծվել է ժողովրդագրական հարցերի վերաբերյալ խորհուրդ, և այդ խորհուրդն արդեն գումարել է առաջին նիստը: Մենք բավականին որակյալ վերլուծություն ենք անցկացրել այդ ոլորտում:

Մենք շատ լավ պատկերացնում ենք տվյալ ոլորտում իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ կառավարությունը ժողովրդագրության խնդիրների լուծման ռազմավարություն է մշակում:

Փոխվարչապետն ավելացրեց, որ առաջիկա 5 տարում այդ ոլորտում լուրջ աշխատանք կտարվի:

 

Լրահոս

Դիտել ավելին