Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

17 Ապրիլ, 2019 22:04
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության անմեղ զոհերին, ծաղիկներ են դրել հավերժական կրակի մոտ, այնուհետեւ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան։

Ինչպես տեղեկացվել էր նախկինում, պատվիրակության կազմում են Դեւիդ Փրայսը, Վեռն Բյուքենենը, Դինա Տիտուսը, Մայքլ Կոնավեյը, Հերի Քոնոլին, Ադրիան Սմիթը, Բարբարա Լին եւ Թերի Սյուելը։

Պատվիրակության բոլոր անդամները ներկայացնում են Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական գործընկերությունը։

Այցի նպատակը Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական գործընկերության եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հնարավոր ուղիների հետ ծանոթանալն է։ Պատվիրակությունը Հայաստանում կմնա մինչեւ ապրիլի 19-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին