Կարևոր իրադարձություններ

Ուզո՞ւմ ենք, որ ԱԱԾ պետը քաղաքական գործիչ լինի, կամ ոստիկանության պետը, որը վաղը կամ մյուս օրը լինելու է պատգամավոր

17 Ապրիլ, 2019 21:44
Ուզո՞ւմ ենք, որ ԱԱԾ պետը քաղաքական գործիչ լինի, կամ ոստիկանության պետը, որը վաղը կամ մյուս օրը լինելու է պատգամավոր

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հարց ուղղեց՝ շարունակո՞ւմ եք արդյոք Դուք մնալ այն կարծիքին, որ վարչապետի ձեռքում չափից ավելի լիազորություններ կան կենտրոնացած: Արդյոք Փաշինյանը չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել՝ «սուպերվարչապետական» համակարգի (երբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ենթակա են վարչապետին) ձևափոխման համար։

Հիշեցնենք, որ ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության էր ենթարկում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ սուպերվարչապետության մեղադրանքներով։

Ի պատասխան Ն. Փաշինյանը հարցին՝ հարցով պատասխանեց.
«Երբ ԱԱԾ-ն և ոստիկանությունը եղել են նախարարություններ, խնդիրները պակաս չեն եղել: Ուզո՞ւմ ենք, որ դրանք լինեն քաղաքական գործընթացի մասնակիցներ, որովհետև նախարարություն՝ նշանակում է քաղաքական պաշտոն: Ուզո՞ւմ ենք, որ ԱԱԾ պետը քաղաքական գործիչ լինի, կամ ոստիկանության պետը, որը վաղը կամ մյուս օրը լինելու է պատգամավոր»։

Ապա, թե՝

«Ինչ վերաբերում է լիազորություններին, ապա ուզում եմ հարց տալ՝ արդյո՞ք ԱԺ-ն օգտվում է այն լիազորություններից, որոնք ունի: Օրինակ, իմ տրամաբանությամբ Ազգային ժողովում տարբեր հարցերով պետք է 5-6 քննիչ հանձնաժողով ստեղծված լիներ: Ինչո՞ւ չի ստեղծվում: Լիազորություններից պետք է օգտվել: Կամ այսօր ինչ-որ մեկը կարող է ինձ մեղադրել լիազորությունները չարաշահելու, թափանցիկ չլինելու մե՞ջ: Ի վերջո, իշխանության հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմ պետք է լինի, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մարմին պետք է ունենանք: Մինչև այդ հարցը չլուծենք, ԱԱԾ-ի մասին առնվազն 5 անգամ պետք է մտածենք: Ենթադրենք՝ այս պահին կա ՆԳ նախարար և ԱԱ նախարար ու «Քաղաքացիական պայմանագրից» երկու անդամներ նախարարներ են, դրանից հաստատ ընդդիմությանն ավելի լավ չի լինի, չեմ ասում, թե ավելի վատ է, բայց հաստատ ավելի լավ չի լինի։ Մենք այսօր ժողովրդի քվեով կառավարություն ենք, իսկ վաղն այդ նույն քվեով կարող է չլինենք կառավարություն, հետևաբար, այդ «սուպերվարչապետական համակարգ» ասվածը մի քիչ էլ հոգեբանական պահ է: Որտե՞ղ եք խնդիր տեսնում, որ անընդհատ այդ հարցն եք տալիս, ի՞նչ է պատահել, չեմ հասկանում այս նյարդային մթնոլորտը:

Իշխանությունը որևէ մեկին հետապնդո՞ւմ է, որևէ մեկի օդերը փակո՞ւմ է: ԱԺ-ն հսկայական լիազորություններ ունի, որի տասը տոկոսից է միայն օգտվում»,- հայտարարեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին