Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝արտոնյալ պայմաններով

17 Ապրիլ, 2019 17:34
Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝արտոնյալ պայմաններով

Ս.թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար  անձինք և հյուրեր:

Նորաբաց «Աբովյան» մասնաճյուղն իր դռները բացեց հաճախորդների առջև Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Սահմանադրության հրապ. 7/2 հասցեում:

Այն Բանկի թվով յոթերորդ մասնաճյուղն է մարզային ցանցում, որն աշխատելու է շաբաթական 5օր՝երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: «Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղում մինչև 2019թ.հուլիսի 31-ըներառյալ

«Աբովյան» մասնաճյուղնառաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

  • նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.

ü  Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

ü  Business տեսակի քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

ü  Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակիքարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

  • նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.

ü  Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

ü  մեկ դեբետային կամ կրեդիտայիշն քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակիքարտերի/ տրամադրում` մեկտարվաանվճարսպասարկմամբ

 «Աբովյան» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բոլոր բարենպաստ պայմանները: 

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

 

Լրահոս

Դիտել ավելին