Կարևոր իրադարձություններ

Նոր Հարավային Ուելսի վարչապետը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին

17 Ապրիլ, 2019 16:32
Նոր Հարավային Ուելսի վարչապետը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքումԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ըմիջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Մեզ համար մեծ պատիվ էոր Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս ԲերեջիքլյանըԶարմանալի չէոր նախորդ ամիս պատմություն կերտած վարչապետի՝ հայկական հարցը հիշելու ու առաջ մղելու հանձնառությունը շարունակում է լինել ավելի ուժեղքան երբևէ»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելանի Օ՛Բրայանը:

Մարտին ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տոնել՝ դառնալով առաջին կին գործիչըով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:

Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականիցԱյդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվելև կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Բերեջիկլյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին