Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Կոտայքի մարզում առաջիկայում վերելակների գործարան կհիմնվի

17 Ապրիլ, 2019 15:38
Կոտայքի մարզում առաջիկայում վերելակների գործարան կհիմնվի

ՀՀ Կոտայքի մարզում առաջիկայում կհիմնվի վերելակների գործարան, որտեղ նախատեսվում է արտադրել տարեկան 2000-3000 վերելակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ վերելակները կստեղծվեն ինչպես ներքին շուկայի սպառման, այնպես էլ արտահանման համար:

Կոտայքի մարզպետը «XinJiang TianShan Elevator Manufacturing» չինական ընկերության հետ հուշագիրը ստորագրել է 5 ամիս առաջ:

«Այս պահին ունենք 5 արտադրատարածք, որոնք նախնական հավանության են արժանացել հայաստանյան ներկայացուցչության կողմից: Սպասում ենք չինական պատվիրակության այցին, որպեսզի իրենց մասնագետները վերջնական ընտրությունը կատարեն և ներկրեն հոսքագծերը: Մոտավորապես հաշվարկել ենք վերելակների պահանջարկի մարզի ունեցած պոտենցիալը, գումարած դրան այլ տարածաշրջանների քաղաքային ու այդ թվում մայրաքաղաքում ունեցած իրացման հնարավորությունները»,- նշեց Պետրոսյանը:

Վերջինս հավելեց նաև, որ բիզնես նախագծի գերնպատակներից մեկն է ԵԱՏՄ շուկայում ներկայացնել Հայաստանում արտադրված վերելակները:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին