Կարևոր իրադարձություններ

Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում վերանորոգում է նախատեսվում․ նախարար

17 Ապրիլ, 2019 15:13
Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում վերանորոգում է նախատեսվում․ նախարար

Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում վերանորոգում է նախատեսվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս տարի արդեն իսկ մեկնարկել է թռիչքուղու վերանորոգումը «Զվարթնոց» օդանավակայանում։ Կմեկնարկի նաեւ ենթակառուցվածքի մեծացման պրոյեկտը եւ Գյումրիում եւ Երեւանում»,-նշեց նա։

Նրա փոխանցմամբ՝ Կապանի օդանավակայանը եւս վերանորոգվում է եւ կգործարկվի։

Նախարարը նաև նշեց, որ փոքր ավիացիայի ոլորտում 3 ընկերություն լիցենզիա է ստացել, ուղղաթիռներ են գնել, որոնցից մեկը օգտագործվում է առողջապահության նախարարության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին