Կարևոր իրադարձություններ

Հիմքեր ունեմ կարծելու, որ Երևանը և Բաքուն այս անգամ կկատարեն պայմանավորվածությունները․ Լավրով

17 Ապրիլ, 2019 14:45
Հիմքեր ունեմ կարծելու, որ Երևանը և Բաքուն այս անգամ կկատարեն պայմանավորվածությունները․ Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս անգամ կկատարեն ԱԳ նախարարների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին նա ասել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ։

Նա ասել է, որ տեղյակ է այն մասին, որ նախկինում էլ են եղել հումանիտար ոլորտի համաձայնություններ, որոնք չեն կատարվել, բայց ըստ Լավրովի՝ այս հանդիպման ու ընդհանրապես մթնոլորտն այլ է։

«Ես հիմքեր ունեմ կարծելու, որ և՛ Երևանը, և՛ Բաքուն շահագրգռված են, որ այս անգամ այս պայմանավորվածությունները չմնան թղթի վրա», – ասել է Լավրովը։

Նա խոստացել է, որ ռուսական կողմը կաջակցի այս պայմանավորվածությունների իրականացման հարցում։

 

Լրահոս

Դիտել ավելին