Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին

17 Ապրիլ, 2019 14:17
ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Կառուցվածքը պետք է ունենա տրամաբանություն՝ պետք է ենթակառուցվածքները հավաքել մի տեղ, իսկ տնտեսության իրական սեկտորը մի տեղ: Դուք չապացուցեցիք, և չեք էլ կարող ապացուցել, թե այս կառուցվածքով որքանով են մեր գործերն առաջ գնալու: Այն սխալը, որ դուք արել եք կառավարության ծրագրում, արել եք նաև այս կառուցվածքի փոփոխությունների ծրագրում, որովհետև չափելիության մեխանիզմներ չեք դրել: Այս կառուցվածքով դուք տնտեսական հեղափոխություն չեք կարող անել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու այս նախագծին»,- ասաց Մելքումյանը:

Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթությանգիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էրոր Սփյուռքինախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարիպաշտոն վարչապետի աշխատակազմումՀանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչըՍփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարությանաշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին