Կարևոր իրադարձություններ

ՀՀ իշխանական ուժը փորձել է անդամներ ունենալ ԵԽԽՎ երկու ազդեցիկ խմբակցությունների կազմում, սակայն չի հաջողվել. «Փաստ»

17 Ապրիլ, 2019 14:00
ՀՀ իշխանական ուժը փորձել է անդամներ ունենալ ԵԽԽՎ երկու ազդեցիկ խմբակցությունների կազմում, սակայն չի հաջողվել. «Փաստ»

«Արդեն երկրորդ նստաշրջանն է, որ ՀՀ նոր իշխանությունները մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին Ստրասբուրգում, սակայն այդպես էլ չի հաջողվում ընդգրկվել եվրոպական քաղաքական ըն­տանիքներից որևէ մեկում, պարզապես չեն կարողանում աշխատել եվրոպական խմբակցությունների հետ:

«Փաստ» թերթի տեղեկու­թյուններով, իշխանական ուժը փորձել է անդամներ ունենալ և´ սո­ցիալիստների խմբում, և´ԵԺԿ-ում՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ խմբակցությունների հետ էին աշխատում ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք հիմա ԱԺ-ում ներկայացված չեն. առաջիննե­րը՝ ԵԺԿ-ի հետ, երկրորդները՝ սոցիալիստների:

Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, այս գործընթացը սառեցված է, և իշխող խմբակցության ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվում մտնել Եվրոպայի երկու ամենաուժեղ և ազդեցիկ խմբակցությունների կազմ: Սա ՀՀ-ի համար բավականին լուրջ խնդիր է, քանի որ ԵԽԽՎ- ում սպասվող բազմաթիվ քվեարկությունների դեպքում կարիք ենք ունենալու այդ խմբակցությունների աջակցության, բայց ներկայացուցիչ չունենալու պարագայում արհեստական խնդիրներ են առա­ջանալու: 

Ի դեպ, նշվածները Եվրախորհրդարանի երկու մեծ խմբակցություններն են, և նրանց քվեարկությունն էական նշանա­կություն ունի արդյունքների վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին