«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացու օրն ինչպե՞ս եք նշելու, պատգամավորներից մեկն ասել է` կառնավալ ենք անելու, իսկ դո՞ւք․ հարցրինք Փաշինյանի` կոռուպցիայի գծով նախկին խորհրդական, պատգամավոր Արեն Մկրտչյանին։ «Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչպես ենք նշելու»: Իսկ հեղափոխության արդյունքներն այդքան էակա՞ն են, որ նշեք, գուցե ժամանակի գնահատականի՞ն թողնեիք. կան չկատարված խոստումներ, չկա կոռուպցիա, բայց կան կոռուպցիոն «սկանդալներ»՝ ՊՎԾ-ում, առողջապահությունում։ Դուք ե՞ւս գտնում եք, որ չկա կոռուպցիա։
«Հարցրեք բարձրաձայնողներին, ինքս երբեք չեմ բարձրաձայնել»: Ո՞վ է փոխարինում Ձեզ՝ Ձեր «սուրբ» տեղը կարծես դատարկ է։ «Տեղը սուրբ չէր, սովորական աշխատանքային տեղ էր՝ զուտ կոռուպցիայի գծով։ Այո, այսօր փոխարինող չկա»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: