Կարևոր իրադարձություններ

«Գործում է առցանց նոր համակարգ, որին միացած են ՀՀ-ում գործող տեխզննման բոլոր կենտրոնները»

17 Ապրիլ, 2019 12:36
«Գործում է առցանց նոր համակարգ, որին միացած են ՀՀ-ում գործող տեխզննման բոլոր կենտրոնները»

Մեկ տարվա արդյունքները ամփոփելիս  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտարաել է, որ այժմ գործում է առցանց նոր համակարգ, որին միացած են Հայաստանում գործող տեխզննման բոլոր կենտրոնները:  Նա նաև հավելել է, որ այս պահին տեխզննության արդյունքները վերաբերում է 73 հազար ավտոմեքենայի:

«Այս համակարգի ամբողջ նպատակն այն է, որ ունենանք մեքենաների վիճակի ամբողջական բազա՝ օնլայն։ Դա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննման կտրոնների մշակույթից, տիրապետել տրանսպորտային պարկի հնարավորություններին, կանխարգելել վթարները։ Համակարգը պատրաստ է։ Այս պահին ի՞նչ է պակասում. պակասում է օրենսդրական բազան, որով ոլորտը կկարգավորվի, թե ինչպիսի հարաբերություներ պետք է ունենա մեքենայի տերը պետության հետ»,- հայտնել է Հակոբ Արշակյանը՝  հավելելով, որ օրենսդրական բազան այս տարի կլինի, որպեսզի հնարավորություն ընձեռվի շարժվել առաջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին