Կարևոր իրադարձություններ

Արվեց սիրով և նվիրումով, հանուն երևանցու և ավելի լավ Երևանի. Արթուր Գևորգյան

17 Ապրիլ, 2019 11:47
Հեղինակ՝ Արթուր Գևորգյան
Արվեց սիրով և նվիրումով, հանուն երևանցու և ավելի լավ Երևանի. Արթուր Գևորգյան

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսնյութ է հրապարակել՝ կից հանդես գալով այս գրառմամբ.

«2013-ին, տպավորված երևանցիների շնորհակալական խոսքերից, որոնք ասվում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մայրաքաղաքում կատարված տարբեր աշխատանքների համար, պատրաստեցի այս հոլովակը որն այն ժամանակ այդպես էլ չհրապարակեցի: Հոլովակում ներառել էի արդեն բարեկարգված բակերն ու խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ծաղկապատ ու ոռոգվող կանաչապատ տարածքները, վերագործարկված շատրվաններն ու ցայտաղբյուրները, նկարազարդված կամարանցումներն ու նոր նստարանները, նաև գեղարվեստական լուսավորությամբ ձևավորված շենք-շինություններն ու արձանները: Այդ ամենն ու, դեռ մի բան էլ ավելի, արվել էր հենց Տարոն Մարգարյանի պաշտոնավարման այդ կարճ ժամանակահատվածում, ինչի համար էլ մարդիկ անկեղծորեն շնորհակալ էին նրան: Բայց այն ժամանակ չհրապարակեցի, քանզի գիտեի, որ իրեն դուր չի գա մարդկանց անկեղծ շնորհակալության, թեկուզև առանց ավելորդ գունազարդման, այս կերպ մատուցումը։ Որովհետև Տարոն Մարգարյան Մարդու համար ամենամեծ գնահատանքը միշտ եղել և մնում է մարդկանց հետ անմիջական շփման ժամանակ ստացած ջերմությունն ու գնահատականը...
Հաջորդող տարիներին, անշուշտ, արվեց շատ ու շատ ավելին: Արվեց սիրով և նվիրումով ու էլի առանց ավելորդ անգամ տարփողելու և ի ցույց դնելու: Արվեց հանուն երևանցու և ավելի լավ Երևանի, ինչի համար էլի ու նորից հազարավոր երևանցիներ ի սրտե այսօր էլ ասում են.
Շնորհակալությու՛ն, պարոն Մարգարյան»

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին