Կարևոր իրադարձություններ

Շիրակում հայտնաբերվել է հակատանկային ական

17 Ապրիլ, 2019 11:12
Շիրակում հայտնաբերվել է հակատանկային ական

Ապրիլի 16-ին, ժամը 19:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հայկավան-Ողջի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ ձորակում, հայտնաբերվել է У-TM-62П3 տիպի հակատանկային ական:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ժամը 20:48-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

 

Լրահոս

Դիտել ավելին