Կարևոր իրադարձություններ

Զարթոնքի՝ հրաժարական ներկայացրած գյուղապետը մտադիր է կրկին առաջադրվել սեպտեմբերին կայա­նալիք ընտրություններին. «Ժողովուրդ»

17 Ապրիլ, 2019 09:55
Զարթոնքի՝ հրաժարական ներկայացրած գյուղապետը մտադիր է կրկին առաջադրվել սեպտեմբերին կայա­նալիք ընտրություններին. «Ժողովուրդ»

«Զարթոնքի նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի թոռանը՝ Նարեկ Սարգսյանին, ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ներկայաց­րել է Նարեկ Մելքոնյանին կալանավո­րելու միջնորդություն, սակայն դատա­րանը մերժել է քննիչի միջնորդությու­նը: 

Հիշեցնենք, որ Զարթոնք համայն­քում կրակոցներ արձակելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հատկանիշներով: Մինչև այդ հրաժարական էր ներկա­յացրել նրա պապը՝ Պարույր Սարգսյանը, իսկ նախօրեից էլ գյուղում ցույցեր էին արդեն Նարեկ Մելքոնյանին ազատ արձակելու պահանջով: 

«Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել գյուղապետարանում անցկացված ստուգումներից: Մասնա­վորապես, որոշ ժամանակ առաջ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են անցկացրել և հայտնաբերել վարչարա­րական խախտումներ: 

Չգոհանալով արդյունքներից՝ գյուղացիներն էլ այս անգամ պահանջել են աուդիտ անց­կացնել արդեն դպրոցում, որի տնօրենը նախկին գյուղապետի դուստրն է: Եվ մեր տեղեկություններով՝ նրանց դիմու­մում հիմնավորումը հենց միայն դա է եղել, այլ պատճառ աուդիտ անելու գյուղացիները չեն էլ նշել: 

Հավելենք, որ Պարույր Սարգսյանը մտադիր է կր­կին առաջադրվել սեպտեմբերին կայա­նալիք ընտրություններին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին