«ՀՀ կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գազալցակայանների տերերին ուղղված խիստ նախազգուշացումից հետո նրանք կարծես դասեր են քաղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր է՝ վարորդները նկատել են, որ ավտոմեքենաները նախկինի չափ են գազ լիցքավորում, բայց ավելի շատ են վարում:
Վարորդները մեզ հետ զրույցում նկատեցին, որ որոշ գազալցակայաններում գազի խտությունը բարձրացել է, ու նույն արժեքի գազ լցնելիս մարդիկ ավելի շատ են վարում: Վարորդ կա, որը 20-30 կմ ավելի է վարել, վարորդ էլ կա՝ 50 կմ:
Հուսանք՝ գազալցակայաններում այս պրակտիկան երկար կպահպանվի:
Հիշեցնենք, որ մայիսի 1- ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: