Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի՝ գազալցակայանների տերերին ուղղ­ված խիստ նախազգուշացումից հետո նրանք կարծես դասեր են քաղել. «Ժողովուրդ»

17 Ապրիլ, 2019 09:51
Նիկոլ Փաշինյանի՝ գազալցակայանների տերերին ուղղ­ված խիստ նախազգուշացումից հետո նրանք կարծես դասեր են քաղել. «Ժողովուրդ»

«ՀՀ կառավարության նիստերից մե­կում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գազալցակայանների տերերին ուղղ­ված խիստ նախազգուշացումից հետո նրանք կարծես դասեր են քաղել:

«Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր է՝ վարորդները նկատել են, որ ավտոմեքենաները նախկինի չափ են գազ լիցքավորում, բայց ավելի շատ են վարում: 

Վարորդները մեզ հետ զրույ­ցում նկատեցին, որ որոշ գազալցակայաններում գազի խտությունը բարձրա­ցել է, ու նույն արժեքի գազ լցնելիս մարդիկ ավելի շատ են վարում: Վա­րորդ կա, որը 20-30 կմ ավելի է վարել, վարորդ էլ կա՝ 50 կմ: 

Հուսանք՝ գազալցակայաններում այս պրակտիկան երկար կպահպանվի: 

Հիշեցնենք, որ մայիսի 1- ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորա­նարդ մետրով, այլ կիլոգրամով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին