Կարևոր իրադարձություններ

Կառավարության նոր որոշումը. «Ժամանակ»

17 Ապրիլ, 2019 08:40
Կառավարության նոր որոշումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընդունել մի որոշում, որի նպատակը աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն օժանդակելն է:

Համենայնդեպս, այդպես է գրված կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում: Իսկ աշխատաշուկայում, պարզվում է, պահանջված մասնագիտությունը «Ոստիկանական գործ»-ն է: Կառավարությունը իր որոշմամբ գումար է հատկացնում, որպեսզի 200 հոգի անվճար կարողանան սովորել եւ տիրապետել այդ պահանջված գործին:

Նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանում պակասել է տնտեսագետների եւ առողջապահական ոլորտի մասնագետների պահանջը, բայց ոստիկանների պահանջը աշխատաշուկայում շարունակում է բարձր մնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին