Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են մի թիմում գործում, բայց իրար դեմ հոդվածներ պատվիրում. «Շաբաթ»

17 Ապրիլ, 2019 09:00
Ինչու՞ են մի թիմում գործում, բայց իրար դեմ հոդվածներ պատվիրում. «Շաբաթ»

Այլևս գրեթե որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տևական ժամանակ է միավորել են իրենց լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչներին, որոնք բոլորը գործում են մի գծի մեջ և կառավարվում են մեկ ուղեղային կենտրոնից: Այդքանով հանդերձ, երկարամյա զինակիցների թիմերի միջև պարբերաբար առաջանում են խժդժություններ, որոնք երբեմն արտացոլվում են միմյանց դեմ պատվիրված հոդվածների տեսքով:

Այսպես, վերջին երկու շաբաթների ընթացքում մի քանի մեսիջային հոդվածներ են հայտնվել Քոչարյանի թիմի հետ համագործակցող մի քանի լրատվամիջոցներում, որտեղ իբր քննադատելով Նիկոլ Փաշինյանին, իրականում հարված է հասցվում Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ այդ հոդվածներով հարց է բարձրացվում, թե ինչու մինչ օրս մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ չի ստանում Սերժ Սարգսյանը: Նման լրատվական բզբզոցներով Քոչարյանը կամ նրա մերձավոր շրջապատը ուզում են խթանել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա իր ռեսուրսներն առավել ակտիվ օգտագործի և հասնի Քոչարյանի ազատմանը:

Ճիշտ է՝ ֆինանսական ռեսուրսների առումով Քոչարյանը ընդհանրապես չի զիջում Սարգսյանին, բայց մարդկային ռեսուրսների, լրատվական ու քաղաքական լծակների առումով Սարգսյանը միանշանակ առաջատար է: Ավելին՝ ըստ քոչարյանականների շրջանում պտտվող խոսակցությունների` Սարգսյանն ունի լուրջ թղթապանակներ տարբեր պաշտոնյաների, այդ թվում դատավորների մասին, որոնք, ըստ իրենց, կարող էին ավելի էֆեկտիվ օգտագործվել Քոչարյանի ազատագրման համար:

Լրատվական այս կսմիթները կարող են ոչ թե դրական, այլ շատ ավելի բացասական ազդեցություն ունենալ Սերժ Սարգսյանի գործողությունների և հետևաբար նաև Քոչարյանի ապագայի վրա: Բավական է` Սարգսյանը բարկանա և դադարեցնի իր աջակցությունը հակահեղափոխության ընդհանուր գործին, Քոչարյանն ու իր փոքրաթիվ թիմը պարզապես կոչնչանան ու ստիպված կլինեն կամ լիովեն հանձնվել Փաշինյանի ողորմածությանը, կամ էլ հավաքել դեռևս արգելանքի տակ չգտնվող ունեցվածքի բեկորներն ու փախչել արտասահման:

 

Լրահոս

Դիտել ավելին