Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ցեմենտի արտադրությամբ զբաղվող հսկաները հայտնվել են փակման վտանգի առջև. «Ժողովուրդ»

17 Ապրիլ, 2019 08:19
ՀՀ-ում ցեմենտի արտադրությամբ զբաղվող հսկաները հայտնվել են փակման վտանգի առջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը եւ «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած:

Պատճառը հարեւան Իրանից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետեւանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեեւ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր, պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը:

Մասնագետները պնդում են, որ էժան կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ, բայց այս դեպքում առաջ կգա աշխատատեղեր կրճատելու խնդիր, քանի որ ներկրված հումքի դեպքում շատ աշխատակիցներ անելիք չեն ունենա, եւ բացի այդ, ներկրված հումքն անորակ է: Հիմա ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատրաստվում են այս հարցով բանակցություններ վարել կառավարության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին