Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը՝ երեխային ուղեգրի չտրամադրման լուրերի մասին

16 Ապրիլ, 2019 23:32
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Առողջապահության նախարարությունը՝ երեխային ուղեգրի չտրամադրման լուրերի մասին

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել մամուլում շրջանառված այն լուրին, որ «երեխային անհրաժեշտ է վիրահատություն, սակայն պոլիկլինիկայից ուղեգիր չեն տրամադրում` չլինելու պատճառով»:

«Պարզաբանում․

Մամուլում շրջանառվում է, որ «երեխային անհրաժեշտ է վիրահատություն, սակայն պոլիկլինիկայից ուղեգիր չեն տրամադրում` չլինելու պատճառով»:

Դեպքի հետ կապված հարկ է նշել, որ Առողջապահության նախարարության աշխատակազմն այսօր առավոտյան տեղեկացել է խնդրին և հրատապ լուծել հարցը` ծնողին տրամադրելով անհրաժեշտ պետպատվերի ուղեգիրը:

Ինչ վերաբերում է ուղեգրերի դեֆիցիտին, ապա այն պայմանավորված էր գնումների գործընթացի ժամանակ ծագած որոշակի տեխնիկական խնդիրների հետ, որոնք նույնպես արդեն լուծված են»,- գրել է Ալինա Նիկողոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին