Կարևոր իրադարձություններ

Արտակ Շաբոյանը եւ 8 հազար հոգի լքել են Հանրապետական կուսակցությունը

16 Ապրիլ, 2019 22:51
Արտակ Շաբոյանը եւ 8 հազար հոգի լքել են Հանրապետական կուսակցությունը

Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լքել է Հանրապետական կուսակցությունը:

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Ի դեպ, այսօր պարզ դարձավ, որ ՏՄՊՊՀ նոր նախագահի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ին առաջարկել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: Ստացվում է, որ Շաբոյանի ՀՀԿ-ն լքելու քայլը որեւէ բան չփոխեց:

Factor.am-ին տրամադրված պատասխանում նշվում է, որ ՀՀԿ-ն նախորդ տարվա ապրիլից առ այսօր լքել է 8 հազար 188 հոգի: 

 

Լրահոս

Դիտել ավելին