Կարևոր իրադարձություններ

Ռուսների 70%-ը դրական է գնահատում Ստալինի դերը երկրի կյանքում. հարցում

16 Ապրիլ, 2019 22:37
Ռուսների 70%-ը դրական է գնահատում Ստալինի դերը երկրի կյանքում. հարցում

Ռուսների 70%-ը դրական է գնահատում ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի դերը երկրի կյանքում: Այս մասին է վկայում «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության՝ մարտին անցկացրած հարցումը:

Հաղորդվում է, որ սա տվյալ թեմայով հարցումների պատմության մեջ ռեկորդային բարձր ցուցանիշ է: Ստալինի դերը բացասական է գնահատել հարցվածների միայն 19%-ը:

Հարցվածների 46%-ը կարծում է, որ ստալինյան ժամանակաշրջանում իրականացված հանցագործություններն արդարացված են «մեծ նպատակներով ու արդյունքներով», մինչդեռ 45%-ն ասել է, որ մարդկային զոհերը ոչնչով չի կարելի արդարացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին