Կարևոր իրադարձություններ

Բոլոր ոլորտներում փոխհարաբերությունների նոր մակարդակ և շրջադարձ. Լուկաշենկոն՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

16 Ապրիլ, 2019 22:28
Բոլոր ոլորտներում փոխհարաբերությունների նոր մակարդակ և շրջադարձ. Լուկաշենկոն՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Անկարայում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հանդիպումը:

Ինչպես հաղորդում է БЕЛТА գործակալությունը, ղեկավարները բանակցություններ են վարել Էրդողանի նստավայրում: Հանդիպումը մեկնարկել է նեղ ձևաչափով, այնուհետև նախագահներին միացել են ներկայացուցչական պատվիրակությունների անդամները: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ շեշտը դնելով առևտրա-տնտեսական փոխհամագործակցության ընդլայնման վրա:

Ընդգծվում է, որ բելառուսա-թուրքական առևտրաշրջանառությունն անցյալ տարի հասել է մոտ 1 մլրդ դոլարի: Կողմերը քննարկել են բելառուսական ապրանքների՝ Թուրքիա մատակարարման հարցը, հատկապես՝ մեքենաշինական և քիմիական ոլորտից:

Բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև համագործակցությունը ներդրումային, բանկային, տրասնպորտային ոլորտներում:

Բացի այդ, նշվում է, որ բելառուս նախագահի ավտոշարասյան մոտենալուն պես Լուկաշենկոյին դիմավորել է 40 հեծյալից կազմված հեծելազորը, որը վերջինիս ուղեկցել է մինչև պալատական դարպասներ:

Լուկաշենկոն և Էրդողանը հանդիպել են պալատի մոտ, որտեղ ազգային արարողակարգի համաձայն 21 կրակոց է արձակվել:

Հանդիպման ավարտին Լուկաշենկոն լրագրողներին հայտնել է, որ իրենց հանդիպումը սկիզբ է դրել բոլոր ոլորտներում փոխհարաբերությունների նոր մակարդակի և շրջադարձի:

«Այս պահին գլխավորը մեր պայմանավորվածություններն իրականացնելն է: Ենթադրում եմ, որ մեր համագործակցության զարգացման ներկա փուլը թույլ է տալիս մեզ առավել հավակնոտ նպատակներ ունենալ», - ասել է Լուկաշենկոն:

Վերջինս ընդգծել է, որ Թուրքիան Բելառուսի հիմնական գործընկերներից մեկն է տարածաշրջանում:

 

Լրահոս

Դիտել ավելին