Կարևոր իրադարձություններ

Հայ գերիների օրգանները ադրբեջանցիները վաճառում են․ Բաբայանը՝ գերիների հարազատների փոխադարձ տեսակցությունների մասին

16 Ապրիլ, 2019 22:08
Հայ գերիների օրգանները ադրբեջանցիները վաճառում են․ Բաբայանը՝ գերիների հարազատների փոխադարձ տեսակցությունների մասին

Ադրբեջանցի ձերբակալվածներին հարազատների կողմից տեսակցելու հնարավորություն տալու հարցը քննարկվել է Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում։ Մենք ծանոթ ենք այդ հայտարարությանն ու նման հանդիպում կազակերպելու հարցում խնդիր չենք տեսնում, եթե դա լինի փոխադարձ։

Այս մասին  Armdaily.am –ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքերով,  Արցախում պահվում են միայն երկու ադրբեջանցի հանցագործ ձերբակալվածներ, ովքեր ահաբեկիչներ են։ «Նրանց նկատմամբ եղել է բաց, թափանցիկ դատավարություն՝ միջազգային դիտորդների և լրատվամիջոցների մասնակցությամբ։ Անգամ այս կատեգորիայի մարդկանց նկատմամբ մենք ցուցաբերում ենք համապատասխան օրենքով նախատեսված վերաբերմունք, նրանք խոսում են իրենց հարազատների հետ համացանցով, նրանց այցելում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։  Անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Սպանել, խոշտանգել, նման մոտեցումներ ցուցաբերելը մեզ բնորոշ չէ»,-ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ  եթե կլինի համապատասխան վերաբերմունք նաև ադրբեջանական կողմից՝ հայ գերեվարվածների նկատմամբ, ովքեր անմեղ մարդիկ են և հանցագործություն չեն կատարել, ապա հայկական կողմը պատրաստ է հնարավորություն տալ նրանց հարազատներին այցելել նրանց, ծանոթանալ պահվող պայմաններին։ 

Բաբայանը նշեց, որ Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիների մասին իրարամերժ տեղեկատվություն կա։ Բացահայտ խոսվում է մի քանիսի մասին, մինչդեռ տվյալներ կան, որ Ադրբեջանում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայ գերիներ էին պահվում, պատերազմից հետո։ «Այս մասին մենք հենց այնպես չենք խոսում. մարդիկ են եղել, ովքեր ինչ- որ հրաշքով հաջողացրել են դուրս գալ այնտեղից, ասենք գումարով, նրանք վկայել են, թե ինչ պայամաններում են նրանք պահվում։ Նրանց պահել են որպես հանցագործների, ազգանունները փոխել են ադրբեջանցիների ազգանուններով, արդյունքում՝  նրանք չեն պահվում միջազգային իրավունքի ներոք, այսինքն Կարմիր խաչի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նրանց չեն կարողացել այցելել նրանց, որովհետև նրանց պահում են որպես ադրբեջանցի հանցագործների։ Միայն Աստված գիտի, թե ինչ խոշտանգումների միջով են նրանք անցնում, նրանց օրգաններն են վաճառում, ամենակեղտոտ բաներն անում են, սակայն, իհարկե այդ ամենն իրենք չեն ընդունում, քանի որ դա իրենց համար դա նաև բիզնես է»,-ասաց Բաբայանը։


 

Լրահոս

Դիտել ավելին