Կարևոր իրադարձություններ

Իտալիայի և Իսպանիայի իրադարձություններից հետո ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թուրք պատգամավորի հայտարարությունը

16 Ապրիլ, 2019 21:56
Իտալիայի և Իսպանիայի իրադարձություններից հետո ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թուրք պատգամավորի հայտարարությունը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, թուրք պատգամավորի կարծիքով՝ Իտալիայում և Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերջին իրադարձություններից հետո նման բանաձևի ընդունման հավանականություն կա նաև ԱՄՆ-ում:

«Այս տարի իրավիճակը լուրջ է և տարբերվում է նախորդ տարիներից, քանի որ S-400-ների, Սիրիայի և «Ֆեթո»-ի (ընդդիմադիր միություն, որը գլխավորում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը) հարցերով մենք և ԱՄՆ-ն ընթանում ենք տարբեր ուղղություններով», - ասել է Յըլմազը թուրքական խորհրդարանում կայացած ասուլիսի ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին