Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը

16 Ապրիլ, 2019 19:26
Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը

Ամերիաբանկը  ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է«Ապրիր հայերեն» արշավ,որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17 ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր:

Մասնակցելով «Ապրիր հայերեն»արշավին՝ հաճախորդները կստանան նաև հետևյալ հնարավորությունները.

  • անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
  • անվճար ստանալ Օնլայն/Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
  • անվճար տարեկան սպասարկմամբստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:

 

«Ապրիր հայերեն»արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.

  • Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
  • Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:

 

Նշենք, որ Ամերիաբանկն արշավի շրջանակներում համագործակցում է հետևայլ հայկական ընկերությունների հետ՝ «Տոսպ», «Դարման», «Չրենի», «Փամփ», «Մաունթի», «Արդեան», «Արտույտ», «Մայքոֆֆ», «Նաիրյան», «Բարի»:

 

Լրահոս

Դիտել ավելին