Կարևոր իրադարձություններ

Օբաման Էրդողանի հետ է քննարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ու իրադրությունը Սիրիայում

16 Հոկտեմբեր, 2015 10:31
Օբաման Էրդողանի հետ է քննարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ու իրադրությունը Սիրիայում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայում Ռուսաստանի ներկայության և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

«ԱՄՆ նախագահը դատապարտել է Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև ԱՄՆ-ի զորակցությունն է հայտնել Թուրքիային՝ նրա անվտանգության սպառնալիքների դեմ»,-ասվում է հաղորդագրությունում։

«Երկու երկրների առաջնորդները նաև հաստատել են ԴԱԻՇ-ի վրա ռազմական ճնշումը մեծացնելու և Սիրիայում չափավոր ընդդիմության ամրապնդման ընդհանուր նպատակը՝ պայմաններ ստեղծելու հակամարտության բանակցային ճանապարհով լուծման, այդ թվում՝ իշխանությունը քաղաքական ճանապարհով փոխանցելու համար»,- RIA Novosti-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սպիտակ տունը:

Առաջնորդները քննարկել են նաև Անթալիայում առաջիկայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի օրակարգը։

Թուրքիայի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին