Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Ռուսաստանից գնված С-400-ները կարող է ժամանակավորապես Ադրբեջանում տեղակայել

16 Ապրիլ, 2019 15:16
Թուրքիան Ռուսաստանից գնված С-400-ները կարող է ժամանակավորապես Ադրբեջանում տեղակայել

«Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանի տարածքում: Դիտարկվում են С-400 զենիթահրթիռային համակարգերն ընդունման/հանձման ավարտից հետո ժամանակավորապես Ադրբեջանում կամ Քաթարում պահելու տարբերակները»,- այս մասին հայտնում է A Haber թուրքական գործակալությունը:

 Թուրքիան արդեն իսկ ավարտին է հասցրել 100 զինվորականի ընտրությունը, որոնք  С-300 «Տրիումֆ» համակարգերի հետ աշխատելու վերապատրաստում կանցնեն, որից հետո   զինվորականների խումբը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` С-400 «Տրիումֆի» հետ աշխատելու վերապատրաստում անցնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին