Կարևոր իրադարձություններ

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք

16 Ապրիլ, 2019 15:14
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք: Այս մասին Փարիզի քաղաքապետ։ Անն Իդալգոյին ուղղված նամակում գրել է Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խորին ափսոսանքով եւ տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը...

Երեկ երեկոյան ու գիշերը, հետեւելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետեւում էի նաեւ համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երեւանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, եւ այն կշարունակի հիացնել եւ հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից:

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին