Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց 5 ամսով

16 Ապրիլ, 2019 15:03
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց 5 ամսով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում՝ Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստը հետաձգվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշում կայացրեց հետաձգել այն 5 ամսով՝ Սիլվա Համբարձումյանի և նրա ներկայացուցչի ներկա չգտնվելու պատճառով:

Դատարանը քննության առնելով քաղաքացիական գործի քննությունը շարունակելու հարցը՝ պատասխանող Սիլվա Համբարձումյանի բացակայությամբ պայմանավորված, որոշեց, որ նա հավուր պատշաճի չի ծանուցվել, քանի որ ներկայացված հաշվառման հասցեի վերաբերյալ Ավան, Նոր Նորք, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարների կողմից հավաստի տեղեկություններ չի տրվել նրա հաշվառման վայրի վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեները՝ պատշաճ ծանուցելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին