Կարևոր իրադարձություններ

Մաքսազերծման գործընթացն ապակենտրոնացվել է. ՊԵԿ

16 Ապրիլ, 2019 14:54
Հեղինակ՝ Շուշան Պետրոսյան
Մաքսազերծման գործընթացն ապակենտրոնացվել է. ՊԵԿ

2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 4324 ավտոմեքենա: 2019թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%): Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը:

«- Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացն ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում:

 

- Արարատյան թիվ 2 ձևակերպման բաժնում ավելացվել է 5 սպասարկող և նախկին 8 տեսուչի փոխարեն հիմա սպասարկում են 13ը:

- Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ և տարվում են աշխատանքներ օնլայն հերթագրման ուղղությամբ:

- Ավտոմաքսաղերծման գործընթացի շղթայից դուրս են եկել ոստիկանության և CO գործառույթները, կրճատելով մաքսազերծման համար տրամադրած ժամանակը:

- Հանրապետության բոլոր մաքսատներն աշխատում են առանց ընդմիջում», - ասված է նրա գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին