Կարևոր իրադարձություններ

Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մասին

16 Ապրիլ, 2019 13:58
 Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մասին

Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կտրամադրի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար։ Այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը։ 

LVMH Moët Hennessy Louis Vuitton և նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին