Կարևոր իրադարձություններ

Հանձնաժողովի նախագահը պետք է պատասխան տա, որ ժողովուրդն իմանա, թե թշնամին ով է. Ծառուկյանը` «Արարատցեմենտ»-ի խնդրի մասին

16 Ապրիլ, 2019 13:36
Հանձնաժողովի նախագահը պետք է պատասխան տա, որ ժողովուրդն իմանա, թե թշնամին ով է. Ծառուկյանը` «Արարատցեմենտ»-ի խնդրի մասին

«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույցեր են անում, քանի որ անակնկալ ծանուցագրեր են ստացել, թե աշխատանքից ազատվում են երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։ Այս առնչությամբ այսօր «Արարատցեմենտ» ՓԲԸ սեփականատեր Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի ով՝ ինչ անձնական շահերի համար նման որոշում է կայացրել: Նրա խոսքով, նախապես խնդիրը քննարկվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Այս մասին գրում է armdaily.am կայքը։

«Ճիշտ որոշում էր կայացվել, մենք էլ դրա համար ցեմենտի գինը 50 հազարից դարձրել էինք 40 հազար իջեցնել: Բայց այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ այդքան ընտանիք չաշխատի, որ ներկրվող կլինկերի վրա տուրքը չդրվի: Հենց կլինկերը ցեմենտի ամենակարեւոր մասն է, ծախսերի 90 տոկոսն է»: Ծառուկյանն ընդգծեց, որ 100 հազար տոննա կլինկեր ստանալու համար պետք է 3 մլն դրամ գազի գումար վճարել, 1,5 մլն դրամ հոսանքի համար վճարել, 1350 մարդու աշխատավարձ տալ. «Իսկ իրենք որոշում են դրսից եկող կլինկերի վրա տուրք չդնել, որ իրենց անձնական շահերի, իրենց ծանոթ-բարեկամի համար խնդիր լուծեն: Պրովոկատորներին ուղարկում են ցեմենտի գործարան, որոնք ընդհանրապես կապ չունեն գործարանի հետ: Ասում են՝ եկել եմ ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանեմ: Ցեմենտի գործարանի շահերը վարչապետը պաշտպանում է, սեփականատերը պաշտպանում է։ Եթե հանձնաժողովը որոշել է, որ կլինկերի վրա տուրք չպետք է լինի, մենք էլ ցեմենտ չենք արտադրի, կլինկեր ենք բերելու: Եթե իրենք չեն մտածում, ասում են, թող մի հարյուր ընտանիք էլ անգործ մնա, թող այդպես լինի»,-հայտարարեց Ծառուկյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։



 

Լրահոս

Դիտել ավելին