Կարևոր իրադարձություններ

Առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորները․ Նաիրա Զոհրաբյան

16 Ապրիլ, 2019 12:50
Առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորները․ Նաիրա Զոհրաբյան

«Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորները»,- այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը պնդեց, որ սահմանին պետք է ծառայեն  միայն պայմանագրային զինծառայողները։ Նման տեսակետ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց,  «Զինծառայության և  զինծառայողի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ԲՀԿ  խմբակցության ներկայացրած նախագծի ժամանակ։

Հիշեցնենք, որ նախագիծը  չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում։ 

Նախագծով, մինչդեռ նախատեսվում էր սահմանում մարտական հերթապահություն իրականացնելուց առաջ մի քանի ամսով երկարաձգել նորակոչիկների մարտական պատրաստվածության ծրագիրը։ 

«Չգիտեմ, թե ոնց եք պատկերացնում։ Էս պարտադիր ժամկետային զինծառայողները ոնց որ սահմանապահ են, իսկ երկրորդ, երրորդ, չորրորդ գիծ պահում են ռեզերվային ուժերը։ Դրա համար էսօր ինչ-որ տեղ ճիշտ է, որ մեր պայմանագրային զինծառայողներն են։ Բայց մեր պայմանագրային զինծառայողների ո՛չ մակարդակը, ո՛չ հնարավորությունը, ո՛չ էլ աշխատավարձը չեն կարող ապահովել մեր պետությունը»,-այս մասին ասաց  Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ ինքն ԱԺ  ամբիոնից հայտարարում է՝ առանց քաշվելու կամ վախենալու, որ Հայաստանը այսօր պատրաստվում է պատերազմի։ 

«Չգիտեմ՝ միտքս ոնց հասկացաք, բայց էդ եմ ասել․ առաջին, երկրորդ, երրորդ գիծ չի կարող ժամկետային զինծառայողը պահել։ Ռեզերվային ուժերն են պահում դրանք։ Պլյուս դրան՝ դրանց մեջ մտնում են նաև պայմանագրային զինծառայողները։ Հասկանում եք, չէ՞, միտքս։ Էս է ամբողջ իմաստը»,- ասաց Սասուն Միքայելյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին