Կարևոր իրադարձություններ

Մարտական հերթապահությունից առաջ զինպատրաստության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը չընդգրկեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

16 Ապրիլ, 2019 12:43
Մարտական հերթապահությունից առաջ զինպատրաստության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը չընդգրկեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում  ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել նախաձեռնությունը նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցին։ Իսկ նախագծի նպատակն այն է, որ այսուհետ 18 տարեկաններին զինծառայության անցնելուց անմիջապես հետո չտանեն մարտական հերթապահության` առաջնագիծ։  Էնֆիաջյանի խոսքով՝ տարբեր տարիներին զինծառայության ընթացքում կատարված սպանությունների մասին, գրանցված մահերի մասին և նշեց, որ այս նախագիծը բացառապես կանխարգելիչ միտում ունի։ 

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ անդրադառնալով  նախագծին, ասաց, որ  հանձնաժողովում այն քննարկման է արժանացել, եւ չնայած բոլորի համար էլ  ցանկացած մահվան դեպք խոր ցավ է, բայց նկատեց, որ դա որևէ կապ չունի զինծառայողների ուսուցման ժամկետների հետ։ 

ԱԺ փոխնախագահ  Վահե Էնֆիաջյանը ասաց, որ  իսկապես հանձնաժողովում   ծավալուն քննարկում է եղել, բայց խնդրեց նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելուն կողմ քվեարկել։

Օրենքի նախագիծը չընդգրկվեց, դրան   դեմ քվեարկեց 67 պատգամավոր, կողմ՝ 37, ձեռնպահ՝ 2։ 

 

Լրահոս

Դիտել ավելին