Կարևոր իրադարձություններ

Փարիզի քաղաքագլուխը հանդես է եկել առաջարկությամբ

16 Ապրիլ, 2019 12:33
Փարիզի քաղաքագլուխը հանդես է եկել առաջարկությամբ

Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն թվիթերյան իր էջում հանդես Է եկել միջազգային խորհրդաժողով գումարելու առաջարկությամբ, որպեսզի միջոցներ հանգանակվեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը լրջորեն տուժել Է ապրիլի 15-ի երեկոյան սկսված հրդեհի հետևանքով: Այս մասին  գրառումը նա արել է  ապրիլի 16-ին  Twitter-ում:

«Ես առաջարկում եմ առաջիկա շաբաթներին դոնորների խոշոր միջազգային խորհրդաժողով կազմակերպել ամբողջ աշխարհի մեկենասների հետ, որը ես պատրաստ եմ ընդունել քաղաքապետարանում, որպեսզի տաճարի վերականգման համար անհրաժեշտ միջոցներ հավաքենք»,-գրել է Փարիզի քաղաքագլուխը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին