Կարևոր իրադարձություններ

Բանակցություններին կարողացանք խորը հասկանալ այն պահերը, որ խնդիրներ էին առաջացնում. Մամեդյարով

16 Ապրիլ, 2019 12:20
Բանակցություններին կարողացանք խորը հասկանալ այն պահերը, որ խնդիրներ էին առաջացնում. Մամեդյարով

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել է մի քանի առաջարկություն, որոշվել են լուծումներ: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էմար Մամեդյարովը:

«Կայացել են լայն առարկայական բանակցություններ…Քննարկվել են հարցեր, որոնք մինչ օրս խոչընդոտել են բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել լիարժեք առաջխաղացման մասին: Սակայն մենք կարողացանք ավելի մանրամասն և խորը հասկանալ այն պահերը, որոնք հայկական կողմի հետ խնդիրներ էին առաջացնում»,-ասել է Մամեդյարովը:

Նախարարը հավելել է, որ քննարկումները տարվել են Ռուասատանի կողմից 2016-ին առաջարկված պլանի շուրջ:

«Բնական է, որ մի հանդիպման ժամանակ բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել: Այդ հանդիպման ձեռքբերումը եղավ այն, որ մենք հասկացանք` ինչ խնդիրներ կան, ինչ խնդիր պետք է լուծել: Օրինակ, Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի և անվտանգության հետ կապված հարցեր: Իսկ մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման և բռնագաղթածների հարզատ հողեր վերադարձի վրա: Քննարկումները եղել են այդ 4 հարցերի շուրջ, որոշում է կայացվել շարունակել բանակցությունները»,-ասել է նա:

«Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, ապա նախ պետք է հանդիպեն նախարարները: Եվ արդեն այդ հանդիպումից հետո, եթե տեսնենք, որ խնդրահարույց հարցեր են առաջանում, կհանդիպեն Հայաստանի վաչապետը և Ադրբեջանի նախագահը: Ամենայն հավանկանությամբ, համանախագահները մոտ ժամանակները կայցելեն տարածաշրջան»,-ասել է Մամեդյարովը:

 

Լրահոս

Դիտել ավելին