Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիացի ընտանիքը գումար կհատկացնի Նոտր Դամի վերականգնմանը

16 Ապրիլ, 2019 12:08
Ֆրանսիացի ընտանիքը գումար կհատկացնի Նոտր Դամի վերականգնմանը

Ֆրանսիացի միլիարդատեր-գործարարներ Պինոների ընտանիքը 100 միլիոն եվրո կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել Է այնտեղ բռնկած հրդեհի հետեւանքով:Այս մասին հայտնել Է Agence France-Presse-ը։

«Հայրս՝ Ֆրանսուա Պինոն, եւ ես որոշեցինք Artemis ընկերության հիմնադրամներից 100 միլիոն եվրո հատկացնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որտեղ երկուշաբթի օրը հրդեհ Է բռնկել»,- գործակալությանը հայտարարել Է գործարար Ֆրանսուա Անրի Պինոն: Պինոների ընտանիքն Artemis եւ Kering ընկերությունների սեփականատերն Է: Առաջին ըներությանն Է պատկանում նաեւ Christie՚s աճուրդային տունը: Kering-ին են պատկանում նորաձեւ հագուստի մի շարք բրենդներ, այդ թվում՝ Gucci-ն եւ Yves Saint Laurent-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին